Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...